Ամփոփելով ընտրությունների վերջնարդյունքները` ArmLur.am-ը համեմատել է թե մասնակիցների կատարած ծախսերը որքան ձայներ են բերել նրանց։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը, սակայն արդեն պարզ դարձավ, որ նույնիսկ նման միլիոնները բավական չեն ընտրություններում հաղթելու համար։ Նույնիսկ այդ ֆինանսներով, վարչական ռեսուրս օգտագործելով՝ հաղթանակի հասնել չստացվեց։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրը կայացրած հանրահավաքին մարզերից մարկանց բերելը և հնդիկներին ներգրավվելը ևս չօգնեց հաղթել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։ Կուսակցությունը ևս ծախսել է միլիոններ և այդ միլիոնները «Ապրելու երկրին» «բերել են» 8425 ընտրող, ընտրողների ընդհանուր թվի 3.64%-ը։
«Մայր Հայաստան» դաշինքը ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ, և այդ միլիոնները նրան բերել են 35 739 ընտրող՝ ընտրողների 15.43%-ը:
«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։ Ֆինանսական միջոցները ամբողջությամբ սպառած կոսակցությունը ստացել է 26 236 ձայն ՝ 11.32%-ը։
«Ուժը հայրենյաց» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։ Ներկայացրած ֆինանսական միջոցներից 11 հազար դրամ խնայած կուսակցությունը ստացել է 1706 ձայն՝ 0.74%-ը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։ Ֆինանսական միջոցներից գրեթե մեկ միլիոն խնայած կուսակցությունը ստացել է 4174 ձայն՝ 1.8%։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։ 47 հազար դրամ խնայած այս կուսակցությունը ստացել է 2348 ձայն՝ 1.01%-ը։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։ Գրեթե 2 մլն խնայած « Ազգային առաջընթաց»-ը ստացել է 43 765 ձայն՝ 18.89%։
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։ 214 հազար դրամ խնայած «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստացել է 1282 ձայն՝ 0.55%-ը։
«Հանրային ձայն» կուսակցությունը ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։ 571 հազար դրամ խնայած կուսակցությունը հայտնվել է առաջին հնգյակում՝ հավաքելով ընտրողների ընդհանուր թվի 9.68%-ը՝ 22 431 ձայն։
«Հաղթանակ» կուսակցությունը ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։ 21 հազար 800 դրամ խնայած «Հաղթանակ» կուսակցությունը ստացե է 3959 ձայն՝ 1.71%-ը։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։ Խնայելով 20 հազար դրամ՝ այն ստացել է 780 ձայն՝ 0.34%-ը։
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը մուծումներ և ծախսեր չի կատարել։
Էմմա Միքայելյան