Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով կիրակի օրն Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններն, ասել է, որ հանրապետական կուսակցությունը հարյուրից մեկ դեպքում կարող է եւ պարտվել: Մելիքյանը, ով ծագումով Տավուշի մարզից է, լավ գիտի, որ Իջեւանն ինչ-որ հեռավոր գյուղ չէ, այլ մարզկենտրոն եւ իր գործարար ակտիվությամբ զիջում է Հայաստանի քիչ քաղաքների: Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքի` Կողբի ղեկավարը ԲՀԿ-ական էր, հիմա էլ ամենամեծ քաղաքի` Իջեւանի ղեկավար ընտրվեց այդ կուսակցության անդամը: ԲՀԿ անդամ է նաեւ Այրումի քաղաքապետը: Մեր տվյալներով` Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը ցավագին է ընդունել Հանրապետականի այս պարտությունը: Ընտրությունից հետո` մինչեւ գիշերվա 4-ը, մարզպետն իր երկու տեղակալների հետ քննարկել է Հանրապետականի պարտության պատճառները: Նոյեմբերի 14-ին մարզպետ Արմեն Ղուլարյանը մեկնել է Երեւան, որտեղ ՀՀԿ ղեկավարությանը հաշվետու է եղել Իջեւանում կրած պարտության համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ