Վրացական փողոցում մեքենաներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած BMW (վարորդ՝ Մ․ Ա․), Honda (վարորդ՝ Հ․ Կ․) և Opel մակնիշների ավտոմեքենաներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 01։57-ին։ Ավտոմեքենաները մասամբ այրվել են։




Լրահոս