Կապանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին՝ ժամը 00.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 31-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ի.-ն տանը, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է ամուսնու` 1976 թ. ծնված Գրիգոր Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ոտքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել մեջքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ամուսինը բերման է ենթարկվել բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս