ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի լուծարմանը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելուն համաձայն ենք հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում և ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ հիմա Մինսկի խմբի համանախագահությունը լուծարենք և նոր կոնֆլիկտ սկսենք՝ ՀՀ տարածքային տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս