Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի վերաբերյալ։ Ալիևը այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այսօր մեր քննարկման ժամանակ ես պարոն նախագահին տրամադրեցի համապարփակ տեղեկատվություն ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։ Ես հայտարարեցի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը և անձամբ ես նախաձեռնել ենք խաղաղ բանակցությունների սկիզբը։ 2024 թվականի հունվարին Հայաստանը պնդում էր, որ խաղաղության համաձայնագրում ներառվի այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», որը գոյություն չունի և ապրում էր միայն հայկական երևակայություններում։ Գոյություն ունի Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»,- նշել է Ալիևը։
Անի Վարդանյան


























































































