Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանից armlur.am-ը հետաքրքվեց` արդյոք կադրային կտրուկ փոփոխություններ սպասվում են, Նիկոյանը դժվարացավ որևէ բան ասել, միայն ասաց, որ լավատես է. հույս ունի, որ Հովիկ Աբրահամյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից:
«Իսկ եթե հակառակը ցույց տվեց»,- հետաքրքրվեց մի քաղաքացի, որ իր խնդրի համար եկել էր ՀՀԿ գրասենյակի մոտ:
«Բայց ինչի եք էդքան վատատես»,– հակադարձեց Նիկոյանը` չիմանալով, որ նման արտահայտություն անողը շարքային քաղաքացի է:
Երբ կինը ներկայացրեց իր սոցիալական վիճակը, Նիկոյանն ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ձեր հարցին պատասխանել»:
Նիկոյանը կարծում է, որ հասարակությունը պետք է դրական սպասելիքներ ունենա նորանշանակ վարչապետից:
Ի դեպ, ԱԺ նախկին նախագահը խորհուրդ է տալիս լրագրողներին ևս դրական տրամադրվել.
«Այսինքն` չքննադատենք վարչապետին»,- հակադարձեցին լրագրողները
«Քննադատեք ինչքան ուզում եք, բայց մի հայհոյեք»,- եզրափակեց Նիկոյանը:
Սոնա Դավթյան