ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմնի կարկառուն ՕԵԿ-ական, այժմ ԲՀԿ-ական Թամար Պողոսյանն իրենց կուսակցությունում թմրամոլների առկայությանը նայում է անմեղության կանխավարկածի դիրքերից: Մեր հարցին` «եթե իմանայիք, որ ԲՀԿ-ում այդքան թմրամոլներ կան, կմտնեի՞ք», պատասխանեց. «Կասկածել դեռ չի նշանակում իրավական վերջնական եզրակացություն եւ կա անմեղության կանխավարկած: Չշտապենք այդպիսի գնահատականներ տալ»:
Ինչպես հայտնի է, տիկին Թամարը ստահոդ էր համարել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի վերաբերյալ կայքերից մեկի հաղորդումները, որ ՎՊ-ն հայտնաբերել է չարաշահումներ, իսկ կայքն էլ նշել էր, որ դա վերցված է ՎՊ կայքից: Ի պատասխան` Թամար Պողոսյանն ասաց, որ Արարատի մարզում մամուլի ասուլիսի ժամանակ Իշխան Զաքարյանը վերջնականապես ժխտել է «այդ անհեթեթ որակումները»:
Նշենք, որ այդ ասուլիսին Իշխան Զաքարյանը բառացիորեն ասել էր, որ հիմնադրամում խախտումներ եղել են, սակայն դրանք աղաղակող չեն:




Լրահոս