Armenian text to speach

Մեքենայում պայթյունի հետևանքով տուժածներից 3-ն անչափահաս են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ Վարորդը և հինգ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Այրվածքաբանության ազգային կենտրոնից հայտնել են, որ պայթյունի հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են։

Այրվածքաբանության ազգային կենտրոնից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ տուժածներից 3-ն անչափահասներ են։

 




Լրահոս