ՀՀ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարց ուղղվեց ՀՀԿ-ԲՀԿ համատեղ ցուցակով ընտրությունների գնալու վերաբերյալ. ըստ մամուլի տեղեկությունների` ՀՀԿ-ԲՀԿ-ն միասնական ցուցակով են գնալու: “Մի՛ հավատացեք մամուլին: Իրականության մասին կարելի է խոսել, երբ քաղաքական դերակատարները լինեն: Այս պահին ուժի մեջ է փետրվարյան համաձայնագիրը, որը ստորագրել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը”,- նշեց նա: Հարցին` եթե դաշինքը կայանա՞, ՕԵԿ-ը կլինի՞ դրանում, Գ. Սահակյանը պատասխանեց. ,Ես կարծում եմ` այդ դաշինքը կա, մնում է ձևը որոշել: Բնական է, որ այս պահին համագործակցում ենք, էլի կհամագործակցենք, իսկ թե առանձին կգնա՞նք ընտրությունների, թե՞ միասին` կերևա ժամանակի ընթացքում”:
Գ. Սահակյան. Մի՛ հավատացեք մամուլին. Իրականության մասին կարելի է խոսել, երբ քաղաքական դերակատարները լինեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ