Armenian text to speach

Մի խումբ երկրների ղեկավարներ շնորհավորել են ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեսաուղերձով ողջունել են մի շարք երկրների ղեկավարներ։

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր տեսաուղերձում բարձր է գնահատել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի խիզախ քայլերն ու վճռական կամքն՝ ուղղված տևական խաղաղությանը։

«Ես հույս ունեմ, որ մարդկային եղբայրության մրցանակը շահեկան արդյունք կապահովի ողջ մարդկության համար»,-ասել է նա։

Մրցանակի կապակցությամբ՝ Փաշինյանին և Ալիևին շնորհավորական տեսաուղերձ է հղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտը։

«Ես կցանկանայի ի սրտե շնորհավորել նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շեյխ Զայեդի անվան մարդկային եղբայրության մրցանակը ստանալու համար։ Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել նորին գերազանցություն շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահիանին, ով շարունակաբար հանձնառու է այս արժեքների պահպանմանը»,-նշել է Տոկաևը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վկայում է, թե ինչպիսին է մարդկային եղբայրության բուն էությունը։

«Երևույթ, որը գնահատվում է տվյալ մրցանակի շրջանակում»,-համոզմունք է հայտնել Շարիֆը։

Հորդանանի թագավոր Աբդուլահ 2-րդ իբն ալ Հուսեին Ալ-Հաշիմը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորել է  Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։

«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ միանալ, կարևորել ու գնահատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը և այն վիթխարի ջանքերն ու այն հրաշալի մարդկանց, ում շնորհիվ դա հնարավոր է դարձել»,- ընդգծել է Հորդանանի թագավորը։

Շնորհավորական տեսաուղերձներ են հղել և «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը բարձր գնահատել նաև Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահներ՝ Շավքաթ Միրզիյոևն ու Սադիր Ժապարովը, ինչպես նաև Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։




Լրահոս