Այսօր կկայանա երգչուհի Անահիտ Սիմոնյանի առաջին` Asta La Vista ձայնասկավառակի շնորհանդեսը: Անահիտի խոսքերով` ձայնասկավառակը շատ սպասված էր, բայց ոչ ուշացած. «Հիմա հենց դրա ճիշտ ժամանակն էր»: Ձայնասկավառակում ընդգրկված է 15 երգ, որոնց մեծ մասն արդեն ծանոթ է ունկնդրին: Նոր սկավառակից բացի, երգչուհին կներկայացնի նաեւ նոր տեսահոլովակ: Իսկ որդին` փոքրիկ Արմանը, միայն օգնում է մայրիկին: «Նա շատ սիրում է մեր երգերը, նույնիսկ քնում է իմ ու Հայկոյի դուետի ներքո»,-հավելել է երգչուհին:
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ