Armenian text to speach

Նիգերի միջազգային օդանավակայանը ենթարկվել է զինյալների հարձակման. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերի մայրաքաղաք Նիամեյում զինյալները հարձակվել են Դիորի Համանի միջազգային օդանավակայանի վրա, որը երկրի ամենամեծ օդանավակայանն է և խոշոր ռազմական օբյեկտ, ըստ BBC-ի։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 11 զինծառայող, երկու քաղաքացիական անձ և 22 հարձակվող։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջամաա Նուսրաթ ուլ-Իսլամ վա ալ-Մուսլիմին» (JNIM) խմբավորումը։




Լրահոս