Armenian text to speach

Այսօրվա հարձшկումը ամբողջ պшտերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ պատասխան կստանան․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա այսօրվա հարվածի համար, դա հաստատ է»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ գիշերը ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին։ Մոնիտորինգային ռեսուրսների տվյալներով՝ արձակվել է ավելի քան 50 հրթիռ և ավելի քան 70 ռեակտիվ անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է Կիևում 13 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին։




Լրահոս