ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քիչ առաջ որոշում է կայացվել օպերատիվ կերպով ԱԺ 3 մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրել։
Խոսքը այն երեք հանձնաժողովների մասին է, որոնց նախագահի պաշտոններում խմբակցությունը նախկինում առաջադրել էր իր թեկնածուներին, սակայն այսօր Ազգային ժողովում նրանք անհրաժեշտ աջակցությունը չստացան։
Մասնավորապես, ՔՊ-ն չաջակցեց Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանին, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանին։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում արդեն որոշվել է այդ երեք հանձնաժողովների համար նոր թեկնածուներ առաջադրել։
Նոր թեկնածուների անունները խմբակցությունում այս պահին քննարկվում են, և առաջիկայում դրանք պաշտոնապես կներկայացվեն։
Հիշեցնենք՝ այսօր ՔՊ-ն ընտրեց միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիլիթ Գալստյանին։
Այսպիսով, առավոտյան ArmLur.am-ի հրապարակած տեղեկությունը, թե իշխանական խմբակցությունը չի պատրաստվում աջակցել ընդդիմության առաջադրած թեկնածուներին, հաստատվեց, իսկ այժմ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» փաստացի պատրաստվում է 2-րդ փուլին՝ երեք հանձնաժողովներում նոր թեկնածուներով հանդես գալ։
ArmLur.am-ը կհետևի զարգացումներին և առաջինը կներկայացնի նոր թեկնածուների անունները։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























