Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր թիմի ֆուտբոլիստներին կոչ է արել չթուլանալ` չնայած նրան, որ այժմ չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար մնացած երկու խաղերում մեկ միավոր վաստակելն էլ է բավական: Այս մասին հայտնում է Dolce Sport-ը:
«Դեռ պետք չէ մեզ շնորհավորել չեմպիոն դառնալու կապակցությամբ: Եկեք դեռ սպասենք այդ պահին: Ես մտածում եմ, որ մեր պարագայում չեմպիոնի տիտղոսը բաց թողնել հնարավոր չէ, բայց ես իմ կյանքի ընթացքում շատ բաներ եմ տեսել: Մենք դեռ չեմպիոն ենք 98 տոկոսով: Սա ամենաբարդ խաղաշրջանն էր մեզ համար. հինգ թիմ պայքարում էր չեմպիոնի տիտղոսի համար և առանձնանում էին պատրաստվածության բարձր մակարդակով: Սակայն «Դնեպր»-ը մինչ շրջանի ավարտը չկարողացավ պահպանել այդ ոճը: Մրցաշրջանի ընթացքում եղան դրվագներ, երբ ես իրոք մտածում էի, որ կարող ենք կորցնել այդ տիտղոսը», – նշել է նա:
Հարցազրույցի ընթացքում մարզիչն անդրադարձել է նաև «Գալաթասարայ» տեղափոխվելու լուրերին, նշելով, թե իր պայմանագիրն ուկրաինական ակումբի հետ գործելու է դեռ մեկ տարի ևս:
«Սակայն, իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում», ընդգծել է նա: