Armenian text to speach

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 14-16-ը գործուղվելու են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

ԱԺ նախագահի կարգադրությամբ՝ գործուղման են մեկնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, պատգամավորներ Հասմիկ Ենգոյանը, Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սուքիասյանը և Գեղամ Մանուկյանը։

Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ, պատվիրակության քարտուղար Սոֆյա Մնացականյանը։

Պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգում մասնակցելու են սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների, ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի, էկոնոմիկայի և ֆինանսների, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։

Կարգադրության համաձայն՝ պատգամավորների գիշերավարձը վճարելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, իսկ ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կկատարվեն ԱԺ-ին պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին։

Անի Վարդանյան




Լրահոս