Armenian text to speach

ԱԺ ո՞ր պատգամավորներն են գործուղվում Չինաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Վլադիմիր Խաչատրյանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 14-ը գործուղման կմեկնեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության  սեմինարին։

Ազգային ժողովի նախագահի՝ հոկտեմբերի 26-ի կարգադրության համաձայն՝ պատգամավորները կմեկնեն Չինաստանի Չանգժոու քաղաք։

Գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս