ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը պատրաստվում է իր հերթական ֆաքսն ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ բացահայտում է կառավարության կատարած հանցանքները: Հիշեցնենք, որ Առաքելյանը վարչապետին մեղադրում է “”Նաիրիտ”” գործարանում հսկայական գումարների յուրացման մեջ, եւ երբ նա առաջին ֆաքսն ուղարկել էր վարչապետին, հրապարակել այն մամուլում, Տիգրան Սարգսյանը դիմել էր ՀՔԾ` խնդրելով այդ ամենին օրենքով նախատեսված կարգով ընթացք տալ: “”Ժողովուրդ””-ի հետ զրույցում Առաքելյանն ասաց, որ իրեն միայն մեկ անգամ են հրավիրել ՀՔԾ, 30 րոպե զրուցել, որից հետո իրավապահներն այլեւս չեն դիմել իրեն: “”Այդ ժամանակ 43 սկզբնաղբյուր եմ նրանց մատնանշել, թող գնան, հետաքրքրվեն””,-ասաց Առաքելյանը` զարմանք հայտնելով, թե ինչու առաջին ֆաքսից հետո վարչապետը դիմեց ՀՔԾ, իսկ մյուս փաստաթղթերն անուշադրության է մատնում:
Ժողովուրդ. Հարություն Առաքելյանը պատրաստվում է նոր սենսացիոն բացահայտումներ կատարել վարչապետի մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ