Այսօր` մայիսի 15-ին, Պրահայում բացվել է գարեջրի 7-րդ չեխական փառատոնը: Կազմակերպիչների խոսքով՝ 17 օրվա ընթացքում այցելուներին կառաջարկվի երկրի գարեջրի լավագույն գործարանների արտադրանքը:
Տոնակատարության ժամանակ կներկայացվեն տեղական գարեջրի 70 տեսակ և հայտնի չեխական ռեստորանների շեֆ-խոհարարների ֆիրմային ճաշատեսակները: Փառատոնի տարածքում կգործի մեծ դահլիճ, մի քանի փոքր դահլիճներ. նստելատեղերի ընդհանուր թիվը կլինի 10 հազար:
«Այս տարվա բացարձակ նորույթը կլինի ամեն հաճախորդին տրվող գարեջրային քարտեզը»,- ասվում է միջոցառման կայք-էջում: Փառատոնի ծրագրում են նաև ամենօրյա համերգները. տեղեկացնում է gazeta.ru-ն: