ԳԵՏԵՐԸ` ԱՂԲԱՏԱՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզխորհրդի հունվարի 19-ի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանն անդրադարձավ մարզում աղբահանության վատթար վիճակին: Տավուշի մարզի համայնքներից հաստատված աղբավայր ունի միայն Ոսկեպար գյուղը:  Իջեւանի եւ Դիլիջանի բնակիչներն աղբը լցնում են Աղստեւ գետը: Մարզպետի խոսքերով` Թեղուտ գյուղի մուտքի մոտ գործող ավտոմեքենաների գազալցակայանի տերը  Պարզ լիճ տանող ճանապարհի մոտ գտնվող իրեն պատկանող գետափնյա հողամասն ընդարձակելու համար տարիներ շարունակ  շինարարական աղբ է լցնում Աղստեւ: Նաեւ նշեց, որ մի քանի տարի առաջ Հաղարծին գյուղում` գետի  աջ ափին, գյուղի բնակիչները  հող եւ աղբ  էին լցնում Աղստեւ, եւ դրա հետեւանքով  հեղեղում եւ սողանք եղավ: Ղուլարյանն անդրադարձավ նաեւ մարզկենտրոն Իջեւանում ստեղծված անմխիթար վիճակին: Այստեղ եւս գետափնյա օբյեկտների համար Աղստեւը դարձել է աղբատար հոսանք: Լավ է, որ մարզի ղեկավարը նկատում է այդ խնդիրները, մնում է միայն դրանք լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անել:




Լրահոս