Այսօր` մարիտի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 8.30-ի սահմաններում, Խաղաղ Դոնի 31 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 59-ամյա Ն.Մ-ն ինքնասպանություն գործելու նպատակով իր բնակարանից իրեն ցած է նետել: Նշված շենքը 9-հարկանի է. կինը բնակվում էր շենքի 9-րդ հարկում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ 1 տարի առաջ մահացել էր Ն.Մ-ի մայրը: Մոր մահից հետո Ն.Մ.-ն միայնակ էր ապրում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին նաև պատմել են, որ Ն.Մ.-ն Հայաստան էր եկել Ադրբեջանից: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հայկ Բելեյանը: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, պետք է պարզվի ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում:
Ինքնասպանություն` Երեվանում. 59-ամյա կինն իրեն նետել է 9-րդ հարկից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ