Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչգործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Ադրբեջանական կողմը 7 օրում խախտել է հրադադարի ռեժիմը 350 անգամ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ