Դատապարտված ազատամարտիկը դիմում է նախագահին ու պաշտպանության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի աշխարհազորի ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը Armlur.am-ի խմբագրությանն է դիմել` խնդրելով իր նամակ-խնդրանքը (օգնել իր ընտանիքին) ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Դիմումի մեջ ասվում է.

«Անկախության բանակի շարքերում 1988-1994 թթ. կամավոր՝ հայրենսիրական ոգով տոգորված, մահ կամ ազատություն ընտրելով, մասնակցում էի Արցախի և Հայաստանի ազատագրական և պաշտպանական մարտերին, որի ժամանակ հինգ անգամ վիրավորվել եմ: Հաշվառված եմ Սյունիքի աշխարհազորում, անձնական համարս Ս. Ա. 234:

Ծնողներս մահացել են, տունս հրդեհվել է 15 տարի առաջ: Բանն այն է, որ հիմա ընտանիքս գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում, ինքս ցավոք ինչ-ինչ անարդարացի պատճառներով դատապարտվել եմ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Դատապարտյալների հիվանդանոցում վիրահատվել՝ աջ երիկամս հեռացրել են՝ չարորակ ուռուցք էր, մի կերպ մահից եմ փրկվել:

Ընտանիքս՝ կինս և 13 տարեկան դստրիկս, այսօր գտնվում են սոցիալապես շատ ծանր վիճակում, ապրում են տիկնոջս հայրական տանը՝ Գորիսում. Ավանգարդի փողոց 5, շենք 14, բն. 3 հասցեում: Խնդրում եմ՝ օգնեք ընտանիքիս: Վստահ եմ և հուսով, որ մեր ազգի բարեգթությունը դեռևս հիմնահատակ չի կորել և հնարավորության սահմաններում ձեռք կմեկնեք ընտանիքիս: Կանխավ խոնարհապես շնորհակալ եմ բոլորիցդ»:

Աշոտ Միհրանի Իսախանյան` հեռ. 077 04 36 13

medall




Լրահոս