Մոտ 2 շաբաթ տեւած արժևորումից հետո, որի ընթացքում ամերիկյան դոլարը թանկացավ մոտ 2 դրամով, այսօր` ապրիլի 3-ին “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում դոլարը վերջապես ետ նահանջեց:Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 391.53 դրամ` նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 կետով:Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 6.52 մլն դոլար: Առեւտրայինն նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է ավելի էժան` 391.30 դրամ, սակայն պահանջարկ չի վայելել:Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի առավել տարածված մարժան շարունակում է մնալ 390-392 դրամը:
Դոլարը ետ նահանջեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ