միանգամից երեք երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ գիշերը երեք ստորերկրյա ցնցում է գրանցվել Թուրքիայի տարբեր շրջաններում: Առաջին երկրաշարժը գրանցվել է Վանի նահանգում և ունեցել է 4.6 բալ ուժգնություն: Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Դենիզլիի նահանգում՝ 4.3 բալ, իսկ երրորդը՝ Քիրիս առողջարանային քաղաքում՝ 4.2 բալ: Զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել: Հիշեցնենք, որ թուրքական Hurriyet թերթի տվյալներով՝ ոչ լրիվ կես տարում Թուրքիայում և նրան հարակից երկրներում տեղի է ունեցել տարբեր հզորության ավելի քան 13,000 երկրաշարժ, որոնցից 9367-ը բաժին են ընկնում Վանի նահանգին ու նրա մերձակայքին: 




Լրահոս