Կարեն Անդրեասյանը մտահոգված է, թե ինչպիսին կլինի ընտրությունների ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահոգված է, թե ինչպիսին կլինի ընտրությունների ընթացքը և հենց քվերակության օրը. “Արդյո՞ք տեխնիկական արձանագրման օր կլինի, թե՞ ցինիզմի օր, թե՞ մենք արդեն որոշել ենք, դուք գնում եք ուղղակի քվերակելու։ Լինելու է արդյոք ախպերակա՞ն, ընկերակա՞ն, թե՞ քննարկումներ կլինեն բանավեճերի, ժողովրդավարության դաշտում։ Գոնե այդ մակարդակը բարձրանա քարոզարշավի ողջ ընթացքում”,- նախընտրական իր ակնկալիքների մասին խոսելով՝ ասաց Անդրեասյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ազատ և արդար ընտրություններ ակնկալում է ՀՀ ոստիկանապետից, ԿԸՀ նախագահից, ՀՀ գլխավոր դատախազից և ՀՌԱՀ-ից, իսկ ՀՀ նախագահի հետ հանդիպելու կարիք այս հարցում չի զգումԳնահատելով սպասվող ընտրությունների ռիսկերը` նա ասաց, որ հույս ունի, որ հնարավոր բոլոր վտանգները նախընտրական փուլում են լինելու, իսկ քվեարկության օրը ամեն ինչ կլինի։”Իմ սպասելիքն է, որ քվերակության օրը լինելու է մաքուր, խաղաղ, հանգիստ։ Եթե կան մեղադրանքներ, դրանք թող դառնան իրավական գործընթացի մաս”,- ասաց պաշտպանը:
Ճնշումների և բռնությունների հնարավորություն, ըստ նրա, կունենա, այն քաղաքական ուժը, որն ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկ այսօր դրանց ավելի շատ տիրապետում է իշխանությունը:




Լրահոս