Դոլարը կրկին գահավիժեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` ապրիլի 6-ին կազմել է 391.50 դրամ: Կնքվել է ընդամենը 4 գործարք, բոլորն էլ միեւնույն փոխարժեքով: Գործարքների սակավությունը պայմանավորված է նրանով, որ դոլարի պահանջարկի փոխարժեքն իջել է մինչեւ 391 դրամ:Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 1 մլն դոլար:Կանխիկ արտարժույթի շուկայում իրարամերժ սպասումներ են: Այն բանկերը, որոնք կանխատեսում են դրամի ամրապնդում, դոլարի առքի փոխարժեքը իջեցրել են մինչեւ 389 դրամ, իսկ հակառակ սպասուներ ունեցող բանկերը բարձրացրել են մինչեւ 390.5 դրամ: Դոլարը մեծամասամբ առաջարկվում է 392 դրամով:




Լրահոս