ԿԱՆԱՅՔ` Ի ԴԵՄՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում երեկ հույժ կարեւոր բացահայտում է տեղի ունեցել: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում սեփական կուսակիցների կողմից հրապարակավ կասկածի տակ է դրվել ՕԵԿ նախագահ, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի տղամարդկությունը: Քանի որ ՕԵԿ-ում մեծից փոքր ամեն երկրորդ բառից հետո ասում են` «ի դեմս Արթուր Բաղդասարյանի, շնորհիվ Վահանիչի եւ այլն», երեկ կուսակցության կանանց համաժողովում սկանդալային հայտարարություն է արել նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը` բառացիորեն ասելով հետեւյալը. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի` ՕԵԿ-ում կանայք շատ են, որովհետեւ գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին» (նշենք, որ համացանցում կա այս խոսքերի տեսագրությունը` http://www.hottv.am/politics/7581): Իհարկե, տիկին Բիշարյանը հետո շտապել է արդարանալ, թե սա լեզվի սայթաքում էր, ու ներողություն է խնդրել Բաղդասարյանից: Սակայն, ինչպես վստահեցնում են փորձառու հոգեվերլուծողները, Զիգմունդ Ֆրոյդի տեսության համաձայն` մարդը միանգամից արտաբերում է իր ենթագիտակցության մեջ եղածը: Ըստ ամենայնի` այս բացահայտումը շոկի մեջ է գցել ոչ միայն ողջ ՕԵԿ-ին, այլեւ իշխանական վերնախավին:




Լրահոս