ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ ՀՀ արտգործնախարարությունը պետք է տեղափոխվի այլ, ավելի հարմարավետ շենք, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին նախարարության շենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերը վերանորոգվում են: Փորձեցինք պարզել, թե ինչու են նորոգում շենքը, եթե պիտի հեռանան, եւ ինչքան գումար է նախատեսված վերանորոգման աշխատանքների համար: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեզ տեղեկացրեց. «ՀՀ ԱԳՆ-ն, որը տեղակայված է Հանրապետության հրապարակ, Կառավարության 2 շենք հասցեում, վերանորոգվում է 2011 թվականի պետական բյուջեով ՀՀ ԱԳՆ-ին հատկացված 33 մլն 731,4 հազ. դրամի հաշվին: Ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղ.շին. նախարարության «Քաղ.շին. ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից, «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով գնման գործընթացի ժամանակ հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: ՀՀ ԱԳՆ այլ շենք տեղափոխվելու հստակ ժամկետներ դեռեւս սահմանված չեն»:




Լրահոս