5000 ՁԱՅՆ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդի»-ի տեղեկություններով` «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանին` Գազի Հովոյին, խոստացել են ազատ արձակել նրա որդուն, եթե նա Հանրապետական կուսակցության օգտին 5 հազար ձայն ապահովի: Փորձեցինք Հովհաննես Ղազարյանից ճշտել տեղեկությունը, սակայն վերջինս ասաց, որ ինքը մեր հարցերին չի պատասխանում, եւ անջատեց հեռախոսը: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը վստահեցրեց, որ նման բան լինել չի կարող:
Հիշեցնենք, որ Վիլեն Ղազարյանը բախվել էր ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր որդիների հետ ու երկար ժամանակ փախուստի մեջ էր: Անցած տարեվերջին ոստիկանությունն Օդեսայում ձերբակալեց Վիլենին եւ տեղափոխեց Հայաստան: Ղազարյանը մեղադրվում Է սպանության փորձ կատարելու մեջ:




Լրահոս