ԳՅՈՒՂԸ ՓՐԿՈՂԻ ՕԳՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ դուրս է եկել ՀՀԿ-ից եւ չի քվեարկելու այդ կուսակցության օգտին: «Սաղ գյուղն էլ ինձ հետ ա, ոնց ասեմ` նենց ա անելու»,-վստահեցրեց գյուղապետը` չհերքելով, որ անցած ընտրություններին գյուղացիները քվեարկել են ՀՀԿ-ի օգտին: Հիշեցնենք, որ վերջերս գյուղապետի գլխավորությամբ Քաջարան գյուղը բողոքում էր կառավարության որոշման դեմ, որով գյուղի վարչական սահմաններում գտնվող հողատարածքները գերակա շահ էին ճանաչվել եւ տրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` հանքարդյունաբերական նպատակով:




Լրահոս