3000 ՁԱ՛ՅՆ ԲԵՐԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ բոլոր ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալներին այս օրերին ստիպում են, որպեսզի իրենց հարազատներին, բարեկամներին «հրահանգեն» ԱԺ առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Վերջիններիս անգամ խոստացել են, որ եթե յուրաքանչյուր ոք 3000 ձայն բերի, ապա առավելություն կստանա ու կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ինչպես հայտնի է, այստեղ իրենց պատիժը կրում են ոչ միայն հիվանդները, այլեւ արտոնյալ կալանավորները:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, բնականաբար, հերքեց այդ լուրը` ասելով, թե դրանք հերյուրանքներ են եւ չեն համապատասխանում իրականությանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ դրսից ոչ ոք նրանց վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-եզրափակեց Ղլեչյանը:




Լրահոս