ԱԼԻԵՎԸ ԿՈՐԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց արծիվներ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը երեկ հանդես է եկել հույժ կարեւոր հայտարարությամբ. նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ձեռնոց է նետել` պահանջելով պատերազմ սկսել ՀՀ դեմ: «Ավելի քան 25.000 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» ռազմա-հայրենասիրական շարժման անունից պահանջում ենք Իլհամ Ալիեւից 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդից` ֆաշիստներ, օկուպանտներ անվանելու համար: Եթե 5 օրվա ընթացքում Իլհամ Ալիեւը չկատարի «Հայոց Արծիվների» պահանջը, ապա հաջորդ 5 օրվա ընթացքում ադրբեջանցիների ղեկավար ոհմակի ֆյուրեր Իլհամ Ալիեւը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ, այլապես սուլթան Իլհամ Ալիեւը ոչ միայն մեր, այլ նաեւ Երկիր մոլորակի տարբեր ժողովուրդների համար կլինի ոչ միայն իր ժողովրդի ամենավախկոտ եւ ամենանողկալի նախագահը, այլեւ կլինի Ադրբեջանի հարեմների ամենացանկալի պարուհին»: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին «Ժողովուրդ»-ը հարցրեց` ՀՀԿ-ն պատրա՞ստ է պատերազմի, որ նրա կուսակցության անդամներից մեկը նման առաջարկ է անում: «Ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարել էր` մենք պատերազմ չենք քարոզում, պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք պատերազմի»,-ասաց նա: Փաստորեն, ի տարբերություն իր կուսակցության առաջնորդի՝ Ասրյանը ոչ միայն պատերազմ է ուզում, այլեւ` պատերազմ հրահրում:




Լրահոս