«Լինելու է դոլարային հրավառություն»:
Փողը, իհարկե, մութ տեղն էլ է լույս տալիս, բայց վստահ ենք, որ ընտրակաշառքների լույսը քողարկվելու է: Բոլորին է հայտնի, որ դոլարով կամ դրամով գումարներ բաժանվելու են, սակայն որեւէ մեկը հիմար լինելու աստիճան միամիտ չէ, որ հրապարակավ ընտրակաշառք բաժանի: Ասում են` «գործընթացն» արդեն սկսված է, եւ թե՛ թեկնածուների, թե՛ կուսակցությունների վարպետության աստիճանը թույլ է տալիս համարժեք մեղադրանքներն իսկույն եւեթ հերքել: Բայց իրականում հայտնի է, որ դոլարի հուրը կերեւա արդեն քվեատուփերը բացելիս, երբ այդպես էլ չնկատված հրավառության արդյունքները հրապարակվեն: