ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի հրամանով աշխատանքից ազատվել են 35 աշխատակիցներ: Երեկ գործազուրկ դարձած աշխատակիցները «Ժողովուրդ»-ի ուղեկցությամբ գնացել են Գնդոյանի մոտ` պարզելու, թե ինչու են իրենք ազատվել աշխատանքից: Գնդոյանը, մի քանի տասնյակ մարդկանց ներկայությունից նեղված, վրա է տվել. «Դուք եկել եք, որ միայն ի՞մ վրա դավիտ անեք: Ես նորից յալվար եմ ընգնում, խնդրում եմ` ովքեր աշխատանքային առումով չեն առնչվում, հանգիստ հելե՛ք կաբինետից, դո՛ւրս գնացեք ու ձեր համար զբոսնե՛ք: Էս ի՞նչ ա, ինչ-որ մեկը պատկերացնում է` էսի կամեր է, ու էս կամերի գողն էլ ե՞ս եմ»: Երբ մարդիկ Գնդոյանի աշխատասենյակում բղավել են` բացատրություն պահանջելով, ՀՀ ոստիկանության ակադեմիայի նախկին ղեկավարը հեգնել է. «Ասում ա, որ կնիկդ քեզի տփում ա, գոնե թողո՞ւմ ա, որ լաց ըլնես, վայ ձեր ցավը տանեմ, գոնե թողե՛ք լամ»: Հիշեցնենք, որ Գնդոյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:




Լրահոս