5 ՄԻԼԻՈՆ` ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սյունիք-Զանգեզուր» հիմնադրամն այս օրերին Սիսիան-Գորիս տարածաշրջանի գյուղապետերին 5 միլիոն դրամ է հատկացնում իրենց հոգսերը հոգալու համար: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ հիմնադրամի ղեկավար, Սյունիքի մարզպետ ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) արդեն Հալիձոր, Շաքի, Անգեղակոթ եւ այլ գյուղերի գյուղապետերին 5 միլիոնները բաշխել է, որպեսզի գյուղի մշակութային կենտրոնները վերանորոգեն եւ մնացած խնդիրները հոգան: Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` ավելացնելով. «Դա նոր չի, միշտ  էլ հատկացնում ենք, մշակույթի նորոգման, տանիքի նորոգման համար ենք տալիս, նայած, թե ինչ խնդիր է լինում գյուղում: Մարզում կա 109 համայնք, մեկը ծրագիր չունի, չենք տալիս, մեկն ունի, տալիս ենք, մեկը ունի գազաֆիկացման խնդիր: Տարբեր ծրագրեր են` տարբեր արժեքների, հիմնադրամն էլ տալիս է: Արդեն 9 տարի ա` էս հիմնադրամը կա եւ մշտական էլ օգնում ա»: Բնականաբար, Խաչատրյանը չէր ասի, որ ընտրակաշառքների համար է գումարները բաժանում:




Լրահոս