ՀԱԿ թեկնածուներին խոչընդոտելու փաստերով հետաքննություն է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 27-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել ՀԱԿ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը և հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են: Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելու ժամանակ իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է: Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նույն օրը ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել ,Հայկական ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում, ԿԸՀ թիվ 7 ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդհատել են իր ելույթը, ինչով խոչընդոտել են ԱԺ պատգամավորության թեկնածուի իր լիազորությունների իրականացմանը: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս