ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՎ ԻՆՉՔԱՆ Է ԾԱԽՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը դրած թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանն, ապրիլի 20-ի դրությամբ իր նախընտրական հիմնադրամ ներդրած 2 միլիոն 700 հազար դրամից 2 միլիոն 33.445 դրամն արդեն ծախսել է:

Թիվ 2 ընտրատարածքի թեկնածու Սամվել Ֆարմանյանն իր հաշվին ունեցել է 9 միլիոն 29 հազար 300 դրամ, որից 8 միլիոն 801 հազար 18 դրամը պարոն Ֆարմանյանի hիմնադրամից սպառվել է:

Թիվ 35 ընտրատարածքում իր թեկնածությունը դրած Սամվել Բալասանյանը հիմնադրամ է փոխանցել 8 միլիոն դրամ: Նա իր քարոզարշավի ընթացքում հիմնադրամի գումարներից ծախսել է 7 միլիոն 973 հազար 92 դրամը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած ցուցակում հարուստ ֆոնդ ունենալու առումով առաջատարներն այս 3 թեկնածուներն են:
Իրենց հիմնադրամներով Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ֆարմանյանին ու Սամվել Բալասանյանին չի զիջում թիվ 3 ընտրատարածքի թեկնածու Աշոտ Տոնոյանը, որը հիմնադրամ է ներդրել 5 միլիոն 100 հազար դրամ:

Թիվ 4-ի թեկնածու Արտակ Սարգսյանն էլ իր քարոզարշավը գնահատել է 5 միլիոն 160 հազար դրամ, որից ապրիլի 20-ի դրությամբ ծախսել է 1 միլիոն 812 հազար 160 դրամը:

Թիվ 5 ընտրատարածքում առաջադրված Արթուր Գեւորգյանն իր հաշվին եղած 4 միլիոն 370 հազարից օգտագործել է 4 միլիոն 289 հազար 559 դրամը:

Թիվ 7 ընտրատարածքի թեկնածու Սամվել Ալեքսանյանն էլ այս օրերի ընթացքում ծախսել է ընդամենը 370 հազար 24 դրամ՝ չնայած, որ հիմնադրամի իր հաշվին ի սկզբանե ունեցել է 2 միլիոն 577 հազար 10 դրամ:

«Միլիոնատերերի» ցուցակում է նաեւ թիվ 6 ընտրատարածքի թեկնածու Ռուբեն Հովսեփյանը: Նրա` հիմնադրամում եղած գումարը եղել է 4 միլիոն 200 հազար դրամ, որից քարոզարշավի նպատակով ծախսել է 4 միլիոն 128 հազար 298 դրամը:

Թիվ 14-ում առաջադրված Վրեժ Մարկոսյանը 2 միլիոն 660 հազար դրամ է ներդրել իր հիմնադրամում, բայց ապրիլի 20-ի դրությամբ նրա հաշվին մնացել է 620 հազար 656 դրամ:

Գարեգին Նուշիկյանը, որն առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում, հիմնադրամ է ներդրել 5 միլիոն 300 հազար դրամ, որից ծախսել է 2 միլիոն 450 հազար 150 դրամը:

Թիվ 4-ում առաջադրված Զարուհի Փոստանջյանը, թիվ 3-ի թեկնածու Մհեր Շահգելդյանը, թիվ 5-ում առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը, թիվ 12 ընտրատարածքի թեկնածու Կառլեն Գեւորգյանն իրենց հաշվին զրո դրամ ունեն:




Լրահոս