ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես տեղյակ եմ, որ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պետական գերատեսչության: Ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է մերժել տեղեկության տրամադրումը: Տեղեկություն չտրամադրելու դեպքում արդյոք պետք է հիմնավորում տան:

Ելենա Մարտիրոսյան, 33 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե.
1. պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք,
2. խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը,
3. պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
4. բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
5. խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները («ՏԱ» օրենք, 8-րդ հոդված):
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաեւ, եթե.
1. հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
2. պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
3. դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
4. տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաեւ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:  

շարունակելի
Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվարկված կետերն այնքան շատ են, իսկ դրանց պարունակությունը` այնքան բազմաբովանդակ, որ ցանկացած դեպքում դրանցից մեկը կարող է կցվել քաղաքացու հարցին ու մերժման պատճառ դառնալ:




Լրահոս