Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները վերջին 12 տարիներին մոտ 900 վնասվածք են ստացել: Միայն Թեո Ուոլքոթը 2002 թվականից ի վեր 42 վնասվածք է ստացել:
Այս պահին լոնդոնյան ակումբի շարքից դուրս մնացած ֆուտբոլիստների թիվը հասնում է 8-ի: Պրեմիեր լիգայում այդ ցուցանիշով նրանց գերազանցում է միայն «Մանչեստեր Յունայթեդ»-ը (9 վնասվածք):