Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին:

«Օգտվելով առիթից, կուզենայի, հարգելի գործընկերներ, հաստատել 2015թ.-ի մայիսին Մոսկվա այցելելու հրավերը՝ (հաղթանակի տարեդաձին նվիրված) հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար», – հայտարարել է ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում:

Ինչպես նախկինում հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով: Հաղթանակի 70-ամյակի հետ կապված հիմնական միջոցառումների կազմկոմիտեն կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:




Լրահոս