Սոֆիայում կինն ինքնահրկիզվել է նախագահական պալատի առջև (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայում՝ Սոֆիայի կենտրոնում, 38-ամյա Լիդիա Պետրովան ինքնահրկիզման փորձ է կատարել: Վարկածներից մեկով, ինչպես նշում են ականատեսները, Լիդիան նախագահական նստավայրին է մոտեցել իր ավտոմեքենայով, հետո գնացել շատրվանի մոտ, իր վրա բենզին լցրել և ինքն իրեն այրել:

Մեկ այլ վարկածով, Լիդիան եկել է տաքսիով, որից հանել է իր ուսապարկը: Վրան բենզին լցնելուց առաջ, նա նշան է արել պահակազորին: Միջադեպի ժամանակ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Ռոսենա Պլևնելիևայի խորհրդակցությունը «Հայրենասիրական ճակատի» ներկայացուցիչների հետ:

Ներկաներին հաջողվել է հանգցնել կրակը: Շուտով դեպքի վայր են ժամանել բժիշկներ և հրշեջներ: Կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Լիդիա Պետրովան տեղափոխվել է Սոֆիայի «Պիրոգով» հիվանդանոցը: Ինչն է ստիպել կնոջը նման քայլի դիմել՝ հայտնի չէ:




Լրահոս