Հոլանդուհին փրկել է դստերը «Իսլամական պետությունից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդուհին Սիրիայից վերադարձել է դստեր հետ, ով, ամուսնանալով «Իսլամական պետության» ջիհադականի հետ, հայտնվել է Ռակկայում:

Այշան Մաստրիխտ վերադառնալուն պես ձերբակալվել է: Նրա մայրը՝ Մոնիկը, մեկնել է Սիրիա` անտեսելով անվտանգության նկատառումներով արվող իշխանությունների նախազգուշացումները: Այշան լքել էր Նիդերլանդները՝ թուրքական ծագում ունեցող հոլանդացու՝ Օմար Յիլմազի հետ ամուսնանալու նպատակով, ով նախկինում ծառայում էր Նիդերլանդների բանակում:

Նրա մայրը Թուրքիա է մեկնել դեռևս հոկտեմբերին, սակայն սկզբում նրան չի հաջողվել անցնել Սիրիայի սահմանը:

Այշան ծանոթացել է Օմար Յիլմազի հետ սոցցանցերում և ի վերջո սիրահարվել նրան:
Անցած շաբաթ մայրը, աղջկանից օգնություն խնդրելու մասին հաղորդագրություն ստանալով, կրկին մեկնել է Թուրքիա, այնուհետև անցել սահմանը և հասել Ռակկա:
Այշային և Մոնիկին սկզբում ձերբակալել են Թուրքիայի սահմանին, սակայն հետագայում նրանց թույլատրել են Նիդերլանդներ մեկնել:

141120001526_dutch2_624x351_bbc

141120001552_dutch3_624x351_ap_nocredit




Լրահոս