Բրիտանացի գողը կուլ է տվել թանկարժեք զարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Բրայտոնի ոսկերչական խանութներից մեկում կողոպուտ է տեղի ունեցել: 22-ամյա Ռայհանուր Չուդուհրին ներխուժել է խանութ, ճանկել 18 կարատանոց ադամանդե քարով մատանին և կուլ տվել այն: Ոստիկանությունը սպասում է մինչև որ թանկարժեք քարը բնական ճանապարհով դուրս գա հանցագործի մարմնից. տեղեկացնում է Mirror-ը:

Չուդուհրին խանութ է եկել երկու մեղսակիցների հետ: Մինչ նրանք շեղել են անձնակազմի ուշադրությունը, երիտասարդը փորձել է թաքուն գողանալ մատանին: Սակայն դա նրան չի հաջողվել և աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Չուդուհրին, խուճապի մեջ ընկնելով, ավելի լավ բան չի մտածել, քան կուլ տալ զարդը:

Խանութում տեղադրված տեսախցիկների միջոցով հստակ երևում է, թե ինչպես է բրիտանացին մատանին բերանը դնում: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հանցագործին տարել է զուգարան և մի քանի ժամ սպասել, որ նա վերադարձնի մատանին, սակայն դա տեղի չի ունեցել:

Իրավապահների խնդրանքով` Բրայտոնի պոլիկլինիկաներից մեկում գողին ռենտգեն են արել, սակայն ոչ մի մատանի նրա ստամոքսում չի հայտնաբերվել: Չնայած դրան` ոսկերչական խանութի վաճառողները չեն կասկածում, որ թանկարժեք իրը գտնվում է հանցագործի ստամոքսում:




Լրահոս