Նեյմարն ապաքինվել է վնասվածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն ամբողջովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Կորդոբա»-ի հետ խաղին:

Նշենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» նախորդ երկու հանդիպումները բաց է թողել սրունքի վնասվածքի պատճառով: Երեկ տեղի ունեցած մարզումից հետո ակումբի բժիշկները հայտարարել են, որ հարձակվողն առողջական խնդիրներ չունի:

Նեյմարն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի և դարձել 11 գոլի հեղինակ:




Լրահոս