ՄԵՐ ԷԼՎԻՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 5 տարի առաջ՝ հուլիսի 9-ին, Գլենդելի իր բնակարանում ատրճանակի կրակոցով կյանքին վերջ տվեց հայ երգարվեստի ամենապայծառ  ներկայացուցիչներից մեկը` երգչուհի Էլվինա Մակարյանը: Լինելով ընդամենը 14 տարեկան` Էլվինան դարձել է Ռոբերտ Ամիրխանյանի «Կռունկ» անսամբլի մենակատար, այնուհետեւ Օրբելյանի նվագախմբի հետ շրջագայել արտասահմանում: 1980-ականներին, երբ իշխանություններն Էլվինային արգելեցին աշխատել, իսկ խորհրդային հեռուստատեսությունն էլ նրան գրաքննության ենթարկեց, երգչուհին ստիպված տեղափոխվեց ու հաստատվեց ԱՄՆ-ում, բայց չդադարեց իր գործունեությունն ու կյանքի ողջ ընթացքում զբաղվեց իր սիրելի աշխատանքով: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Էլվինան թողարկել է ավելի քան 500 երգ:




Լրահոս