Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պաշտպանության ոլորտում ընթացող հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի հետ:
Կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները: Շոշափվեցին միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:
Էվելին Ֆարկասը հավաստիացրեց, որ փորձագիտական օժանդակության տրամադրման, ինչպես նաև կրթության ու վարժանքների միջոցով Միացյալ Նահանգները շարունակելու են Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ խաղաղապահ գործողություններում մասնակցելու համար ունակությունների բարձրացման և պաշտպանության համակարգում գործող ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին, որ շարունակելու են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ:
ԱԳՆ