Վթար Թալինում. 4 մարդ վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին ` Դավթաշեն գյուղի մոտ (Թալինի տարածաշրջան) տեղի է ունեցել ավտոպատահար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի բնակչուհի` 1959 թ. ծնված Էմմա Մկրտչյանն իր վարած “ՎԱԶ 2106” մակնիշի 30 ՕՕ 552 համարանիշով ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել քարին։
Պատահարի հետեւանքով ուղեւորները` Երեւանի բնակիչներ, 51-ամյա Սուսաննա եւ 54-ամյա Պավլիկ Խաչատրյանները, 51-ամյա Լարիսա Թադեւոսյանը եւ 57-ամյա Մելանյա Սարոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վերջիններս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:




Լրահոս