ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամենակարեւորը, որ ես ներեցի իմ ժողովրդին եւ մի տեսակ ատելությամբ չտրամադրվեցի»:

Հակոբ Հակոբյան haynews.am

Վերջ: Այսուհետ Էջմիածնի ու հարակից բնակավայրերի բնակիչները «փրկված են»: Սուրբ քաղաքի բնակիչ Հակոբ Հակոբյանը՝ նույն ինքը՝ Ճոյտը, ներել է ժողովրդին: Եւ ոչ միայն ներել է, այլեւ ատելությամբ չի լցվել նրանց նկատմամբ: Սա նշանակում է, որ այդ ամենից հետո էջմիածինցիները պետք է երախտապարտ լինեն, գնան հասնեն Հակոբյանի դուռը եւ շնորհակալություն հայտնեն ներողամտության համար: Իսկ եթե Ճոյտը չներեր, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչեր կարող էին կատարվել Էջմիածնում: Սուրբ քաղաքը կվերածվեր այսօրվա Հալեպի՝ մեկ տարբերությամբ. բնակիչները պետք է պաշտպանվեին Ճոյտից:




Լրահոս